00:00:00

Գավառում ձերբակալել են Նորատուսի երկու բնակչի

23:29, 25 մարտ 2026 Հասարակություն

ՆԳՆ-ից հայտնում են.

«Մարտի 24-ին՝ ժամը 14-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Գավառի բաժնի և Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Գավառում հայտնաբերել և թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել են Նորատուս գյուղի 38-ամյա երկու բնակչի։

Համայնքային ոստիկանության բաժին տեղափոխելիս տղամարդկանցից մեկը թղթե փաթեթ է նետել մեքենայի մեջ։

Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ՝ մեքենայի սրահում հայտնաբերվել է մոտ 5 գրամ մարիխուանայով թղթե փաթեթը։

Կազմված փաստաթղթերը և ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր