00:00:00

Չավուշօղլու. «Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Ադրբեջանը միշտ անուղղակիորեն կլինի»

15:45, 18 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն որոշ դետալներ է բացահայտել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Չավուշօղլուն մասնավորապես ասել է. «Հայաստանի հետ փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչ նշանակելուց հետո նրանք ուղիղ կապի դուրս կգան, կհամաձայնեցնեն, թե որտեղ ու ինչպես են հանդիպելու: Ճիշտ չի լինի նախօրոք ասել, թե ինչ են խոսելու ներկայացուցիչները, սակայն առաջնահերթությունները կարելի է որոշակիացնել: Այնուհետև աշխատանք է տարվելու ճանապարհային քարտեզի վրա»: Թուրք նախարարը հայտնել է, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ: «Ադրբեջանը մշտապես կտեղեկացվի (գործընթացի մասին-խմբ.): Քայլերն էլ համակարգված կկատարվեն: Այսինքն Ադրբեջանի համար անակնկալ չի լինի: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն էլ աջակցում են այս գործընթացին: Սահմանների բացման վերաբերյալ Ադրբեջանի հետ միասին որոշում կկայացնենք: Օրինակ՝ Հայաստանին Ադրբեջանի հետ համընդգրկուն խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկ կարվի: Մենք էլ կարող ենք ընդգրկվել դրանում: Որպես օրինակ եմ ասում՝ նման պայմանագիր ստորագրելու ժամանակ սահմանների բացումն էլ կարող է մտնել դրա մեջ»։ Չավուշօղլուն նաև անդրադարձել է կարգավորման գործընթացին Թուրքիայի հայ համայնքի մասնակցության կամ աջակցության թեմային։ «Թուրքիայում ապրող Թուրքիայի քաղաքացի հանդիսացող հայկական համայնքն էլ անպայման իր նպաստը կունենա: Վերջին օրերին նրանց կողմից այս գործընթացին աջակցող հայտարարություններն արդեն իսկ ներդրում են: Ըստ իրավիճակի և գործունեության դաշտի՝ նրանց մասնակցությունն էլ օգտակար կլինի: Փոխադարձ չարտերային թռիչքներ իրականացնելու համար դիմած ավիաընկերություններ կան: Կարելի է մտածել այս փուլում երկու կողմերից մեկական ավիաընկերություններով սկսելու, ապա ըստ զարգացումների՝ դրանց թիվն ավելացնելու մասին»,- եզրափակել է Չավուշօղլուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր