00:00:00

Ստեփանակերտում «Պատերազմից մեկ տարի անց» խորագրով միջոցառում է կազմակերպվել

14:36, 18 դեկտեմբեր 2021 Հասարակություն

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Միրզոյանն ասաց, որ պահն առիթ է` ևս մեկ անգամ հիշելու մեր հերոսներին, հարգելու նրանց հիշատակը: Բնութագրությունը հասանալի չէ «Այսօր մենք մեկ անգամ ևս հիշեցինք պատերազմի դաժան օրերը: Փորձեցինք գտնել պատասխան այն հարցին, թե ինչպես ապրել պատերազմից հետո: Բնութագրությունը հասանալի չէ Մեր վերքը խորն է, աչքերը՝ արցունքոտ, փոքրիկ Արցախը խոցված է: Պատերազմը փոխեց ամեն ինչ, մենք բոլորս դարձել ենք երկու մարդ. մարդ, ով ապրում էր մինչ պատերազմը և մարդ, ով փորձում է ապրել պատերազմից հետո: Տա Աստված, որ գա այն ժամանակը, երբ կփակվեն դաժան պատերազմների բոլոր սև էջերը, և գալիք սերունդները կապրեն խաղաղությամբ»,-նշել է Ա. Միրզոյանը՝ կոչ անելով բոլորին ուշքի գալ ու համախմբվել, ներել միմյանց ու բարություն տարածել: Բնութագրությունը հասանալի չէ ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանն էլ անկեղծացավ՝ միջոցառումը բովանդակալից էր ու ազդեցիկ: Բնութագրությունը հասանալի չէ «30 տարի շարունակ մենք զգացել ենք ազատության ու անկախության համը: Բնութագրությունը հասանալի չէ Այսօր մենք կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը, սակայն չենք հուսահատվում, որովհետև ամեն ինչ կարելի է հետ բերել: Ամենածանրը մեր տղաների կորուստն է, որն անդառնալի է: Բնութագրությունը հասանալի չէ Բայց մենք անտեր ազգ չենք, մեր տերը զորավոր Աստվածն է»,- ընդգծել է Գ Գրիգորյանը: Միջոցառմանը հնչել են հայրենասիրական բանաստեղծություններ, երաժշտական կատարումներ: Բնութագրությունը հասանալի չէ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր