00:00:00

Հանձնաժողովն ընդունեց ՄԻՊ պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը

17:45, 17 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը: Ինչպես տեղեկացավ «Արմենպրես»-ը՝ Մարդու իրավունքների պաշտպանին  հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Ավելի վաղ, Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրելու հարցը: Հանձնաժողովի նիստում Քրիստինե Գրիգորյանին ներկայացրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը: Բնութագրելով Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը՝ նա նշեց, որ Գրիգորյանն ունի գրեթե 12 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ՝ հիմնականում պետական մարմիններում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր