00:00:00

Անդեմ ու անմեղսունակ. Մեսրոպ Առաքելյանը ներողություն է խնդրում, որ «աճեցրել» է Հրաչյա Սարգսյանին

02:07, 17 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հարգելի երևանցիներ, Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։ Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։ Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։ Անելու եմ առավելագույնը՝ իմ անձնական և քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտված անձնավորությանը դուրս շպրտել նաև մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից։ Հ.Գ. Քանի ուշ չէ, խելքի աշեցեք... Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր