00:00:00

«Հիմա դուք սա ի՞նչ եք կոչում՝ միջա՞նցք, թե՞ խոհանոց, թե ճեմուղի». Արման Եղոյան

01:59, 17 դեկտեմբեր 2021 Հասարակություն

«Դուք ինչո՞ւ եք Ալիեւի ասածները բերում Հայաստանի ներքաղաքական օրակարգ: Դուք Ալիեւի պրոպագանդիստնե՞րն եք Հայաստանում: Ինչո՞ւ եք այդ հարցը բերում պտտում: Բա պիտի Ալիեւը այդպես ասի, դա իրեն է ձեռնտու»,- ՔՊ պատգամավոր Արման Եղոյանն այսպես արձագանքեց լրագրողների հարցին, որ Ալիեւն ասում է՝ ես գերիներին բաց եմ թողնում, իսկ ՀՀ-ում հնարավոր է խոշտանգեն: Ալիեւն ասել էր Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որ իրենց հաջողվել է համոզել ՀՀ իշխանություններին: Այս առնչությամբ Եղոյանն ասաց. «Դուք տեսե՞լ եք ՀՀ վարչապետի ասածը: Դուք Շառլ Միշելի ասուլիսը նայե՞լ եք, ձեր բոլոր հարցերի պատասխանները կային»: Հարցին՝ ի վերջո միջանցքը լինելո՞ւ է, թե՞ չի լինելու՝ Եղոյանը պատասխանեց. «Հայաստանի տեսանկյունից չի լինելու, մենք թույլ չենք տալու դա: Ալիեւն ուզո՞ւմ է՝ այո, ուզում է, մենք չենք ուզում ու տեղի է ունենում կարծիքների բախում»: Դիտարկմանը, որ մենք Ալիեւի ասածը ներկայացնում ենք՝ որպես իր երազանք, իսկ հիմա նա ասում է՝ «մեզ հաջողվել է համոզել»՝ Արման Եղոյանը պատասխանեց. «Կա հայտարարություն, այնտեղ գրված է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել երկաթուղին պարիտետային սկզբունքով, այսինքն, ինչ կարգով, որ մենք ենք բեռներ տեղափոխում, նույն կարգով՝ իրենք: Հիմա դուք սա ի՞նչ եք կոչում՝ միջա՞նցք, թե՞ խոհանոց, թե ճեմուղի»: Եղոյանն ասաց, որ այն, ինչ այսօր կիրառվում է Գորիս-Կապան հատվածում, դա միջանցքի հակառակն է, կա մաքսակետ, որտեղ իրենք մաքսեր են գանձում. «Էքստրատերիտորիալ տարածք չի լինելու: ՀՀ պետական սահմանից ներս գտնվող ցանկացած սմ հողի վերահսկողությունը լինելու է ՀՀ-ինը: Թե ինչպես կվերահսկի այդ տարածքը, ինչ կարգով, ինչ կանոնով, ինչ մաքսավճարով, դա արդեն որոշում է ՀՀ-ն: Էքստրատերիտորիալ կառավարում ՀՀ ներսում չի լինելու, հետեւաբար միջանցք չի լինելու..Երբ Արաքս գետն անցնում եք, դուք հայտնվում եք ՀՀ տարածքում, ցանկացած սմ-ն այնտեղ ՀՀ տարածքում է: Այնտեղ դուք տեսնում եք ռուս սահմանապահների, ճի՞շտ է: Բայց խոսքը այստեղ վերաբերում է էքստրատերիտորիալ կառավարման բացառմանը»: Գրում է Aravot.am-ը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր