00:00:00

Կառավարության չզեկուցվող հարցերի թվում նաև ՊՆ-ին 4 մլրդ դրամ հատկացնելու մասին հարցն էր

23:43, 16 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված էր 63 հարց, որից միայն մեկն էր զեկուցվող: Չզեկուցվող հարցերի թվում էր նաև Պաշտպանության նախարարությանը մոտ 4 մլրդ դրամ գումար տալու մասին որոշման նախագիծը:
Tert.am-ը Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցրերի մասից տեղեկացավ, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջարկ է ներկայացրել Կառավարությանը ՊՆ-ին լրացուցիչ 3,903,812.7 հազ. դրամ տալու մասին: Որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 3,903,812.7 հազ. դրամի չափով ավելացումներն ուղղել  Պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1169. ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «11001. Ռազմական կարիքների բավարարում» միջոցառման շրջանակներում «Այլ ծախսեր» հոդվածով նախատեսվող ծախսերի ֆինանսավորմանը: Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Հասարակությունը սույն որոշման նախագծմանը չի մասնակցել: Որոշումն ընդունվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր