00:00:00

Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը․ Փաշինյանը պատասխանել է Ալիեւին

00:21, 15 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիեւի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, թե Զանգեզուրի  եւ Լաչինի  միջանցքներում  անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։
<<Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։
Ադրբեջանի նախագահի փորձերը տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը զուգահեռել Լաչինի միջանցքի հետ՝ որեւէ աղերս չունի մինչ օրս այդ թեմայով տեղի ունեցած քննարկումների, ստորագրված հայտարարությունների հետ եւ անընդունելի է Հայաստանի համար։
Այս դիրքորոշումը հստակ կարտահայտեմ այսօր նախատեսված եռակողմ հանդիպման ընթացքում>>,-գրել է Փաշինյանը։
Հիշեցնենք, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Զանգեզուրի եւ Լաչինի միջանցքներում անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։ «Զանգեզուրի միջանցքի իրավական ռեժիմը պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին Լաչինի միջանցքում է։ Քանի որ Լաչինի միջանցքում չկան մաքսային ուղեկալներ, ապա Զանգեզուրի միջանցքում էլ այդպիսիք պետք է չլինեն։ Եթե Հայաստանը ցանկանում է վերահսկել մարդկանց ու բեռները, ապա մենք կբացենք մաքսակետ Լաչինի միջանցքում»,- ասել է Իլհամ Ալիեւը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր