00:00:00

«Թուրքիայի արտգործնախարարը հերթական աչքալուսանքն է ուղարկում հայ թրքասերներին»․ Արման Աբովյան

15:23, 14 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի գրառումը. «Թուրքիայի արտգործնախարարը հերթական աչքալուսանքն է ուղարկում հայ թրքասերներին և ազգային ինքնասպանության գործընթացի «ակԾիվիստներին», առ այն, որ Թուրքիան և Հայաստանը կնշանակեն հատուկ «բարիշելու» գծով հանձնակատարներ։ Քանզի թուրքասեր հայերի շրջանակներում նախատեսվում է խանդավառություն, ընդգծեմ ընդամենը երկու պահ։ Առաջինը իսկ հետաքրքիր է, ինչու այս կարգի նորությունների մասին հայ հասարակությունը պետք է իմանա թուրքերից, այլ ոչ թե «ամենաազնիվ և ժողովրդական» իշխանություններից։ Չնայած հասկացա՝ ինչու։ Կհիշե՞ք չէ, թե ինչպես փաշինյանական իշխանությունները ամեն քայլափոխին երդում էին ուտում, որ ոչ մի քողարկված բանակցություններ թուրքերի հետ «հարաբերությունների բարելավման» ուղղությամբ չի ընթանում։ Փաստորեն, Թուրքիայի արտգործնախարարը լուրջ «подставка» արեց սրանց։ Մեկ էլ հիշեցնենք, թե ի՞նչ պայմաններ են առաջ քաշել թուրքերը Հայաստանի հետ հարաբերություների կոնտեքստում։ 1. Հայոց Ցեղասպանության հարցի ապաքաղաքականացում և տեղափոխում զուտ պատմամշակութային տիրույթ։ 2. Հայաստանը պետք է իսպառ հրաժարվի Հայ Դատի և պահանջատիրության գաղափարներից։ 3. Հայաստանը՝ ՊԱՐՏԱՎՈՐ Է մերվել և ընդունել Հայաստանի և Արցախի դեմ սանձազերծած թուրք֊ադրբեջանական ագրեսիայի հետևանքների հետ։ Այսինքն՝ մենք պարտավորվելու ենք սուս ու փուս ընդունել Հայաստանի և Արցախի ոչնչացման գործընթացի ներկա իրավիճակը։ 4. Հայաստանը պարտավորվելու է միջանցք կամ ճանապարհ տրամադրել Սյունիքից, որպեսզի Ադրբեջանը և Թուրքիան լոգիստիկ առումով միավորվեն պանթուրանական նախագծի շրջանակներում։ Այսինքն՝ մենք պետք է համաձայնվենք Հայաստանի անխուսափելի մասնատմանը՝ պատմական միջնաժամկետ կտրվածքով։ 5.Հայաստանը պետք է հեռացնի իր պետակսն զինանշանից Արարատ լեռը և խմբագրի Սահմանդրությունը՝ հեռացնելով Արևմտյան Հայաստանի մասին յուրաքանչյուր հիշատակումը։ Դե կարծում եմ էլի կլինեն նախապայմաններ, սակայն առանցքայինը կլինեն սրանք։ Ինչ որ բան ինձ հուշում է, որ Հայաստանի ներկա պուպուշ, անմեղ, մաքուր, պարզ, բյուրեղյա իշխանությունը պայմանների հիմնական մասի հետ կհամաձայնվի։ Այնպես որ՝ թուրքասեր նախկին հայերին խորհուրդ կտամ շատ չուրախանալ, քանզի թուրքի արյունոտ երախը նետվելու է նաև իրենց երեխաների «ապագան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր