00:00:00

Արյունոտ քաշքշուկ Աջարիայում. վիրավորվել է երեք մարդ

17:25, 13 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Երեք տղամարդ բազմաթիվ դանակահարումներով ուշ գիշերով տեղափոխվել է Քոբուլեթիի (Աջարիա) կլինիկաներից մեկը, տեղեկացնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։ Ինչպես պատմել են ականատեսները, արյունոտ քաշքշուկին նախորդել է վեճը երկու տղամարդկանց միջեւ, որին մասնակցել է առնվազն յոթ մարդ։ Նրանց խոսքով՝ վեճը սկսվել էր մանդարինի բեռնման ժամանակ։ Բժիշկների խոսքով՝ տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում։ Նրանց վիճակը միջին ծանրության է։ Վրաստանի ՆԳՆ-ն դեպքի առիթով հետաքննություն է սկսել։ Կալանավորվել է մեկ մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր