00:00:00

Դեսպան. Հայաստանը կարեւոր երկրներից է ռուսական «Նոր սերունդ» ծրագրում

17:39, 13 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանը ռուսական «նոր սերունդ» ծրագրի կարեւոր երկրներից է։ Այս մասին «Նոր սերունդ – 2021» համաժողովում Երեւանում, դեկտեմբերի 13-ին ասաց Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ Նա, մասնավորապես, նշեց, որ «Նոր սերունդ» ծրագիրը, որն իրականացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, նախատեսում է աշխարհի տարբեր երկրներից երիտասարդ մասնագետների ուղեւորություններ Ռուսաստան, ինչպես նաեւ նրանց հանդիպումների կազմակերպում ռուսաստանցի գործընկերների հետ։ «Այդ հանդիպումները չեն սահմանափակվում միայն առերես ծանոթություններով։ Դրանք նախատեսում են նաեւ համատեղ հետազոտական աշխատանք, այդ թվում եւ երկարաժամկետ հեռանկարով։ Որքանով որ երկու երկրները կկարողանան ամրապնդել գործնական եւ անձնային շփումները ինժեներների, ծրագրավորողների, դիվանագետների, բժիշկների եւ լրագրողների միջեւ, այնքանով էլ հաջող կստացվի կառուցել երկու երկրների հարաբերությունները արագ փոփոխվող աշխարհում»,- ընդգծեց դեսպանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր