00:00:00

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին

17:54, 12 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն առաջին անգամ այցելել են նոյեմբերի 16-ի ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված զինծառայողներին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը: Զառա Ամատունին նաեւ հայտնեց, որ տեսակցել են նաև Ադրբեջանում պահվող մյուս ռազմագերիներին: ԿԽՄԿ ներկայացուցիչները տեղեկացել են գերիների առողջական վիճակի մասին, ծանոթացել պահման պայմաններին, գերիները  կապ են հաստատել ընտանիքների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր