00:00:00

Երեկ վիրավորում ստացած եւ ծանր վիճակում գտնվող 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. ՊՆ

19:20, 11 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Երեկ` դեկտեմբերի 10-ին, վիրավորում ստացած եւ ծանր վիճակում գտնվող 6 զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Նշենք, որ եւս 2 զինծառայող էր վիրավորում ստացել, սակայն նրանցից մեկը թեթեւ, մյուսը միջին ծանրության վիրավորում էր ստացել: Ավելի վաղ հայնել էինք, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ արևելյան ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների ձեռնարկած նախահարձակ գործողություններին դիմակայելու ընթացքում զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Վահե Վաղարշակի Մանասերյանը (ծնվ. 2002թ.)։ Եվս ութ զինծառայող վիրավոր է։ Վեց զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, մյուս երկուսինը, համապատասխանաբար, միջին և թեթև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր