00:00:00

«Տոյոտա Պրադո»-ի վարորդը եղել է ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ. Ոստիկանություն

16:58, 11 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները Մելքումովի փողոցում ծառայություն կատարելիս կանգնեցրել են «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ «42-ամյա վարորդը եղել է ակնհայտ ոգելից խմիչքի ազդեցության տակ, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին և տևական ժամանակ հնչեցրել է հայհոյանքներ։ Նա խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր