00:00:00

Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում 15 կմ երկարությամբ ճանապարհի շինարարության ժամանակ. ՌԴ ՊՆ

15:59, 11 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Նշվում է, ներկա պահին հումանիտար արձագանքման մասնագետների կողմից անվտանգության ապահովմամբ՝ արդեն վերականգնվել է 15 կմ երկարությամբ ճանապարհ Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի երկայնքով: Ընդհանուր առմամբ, նախատեսվում է վերականգնել 30 կմ երկարությամբ ճանապարհ:   Տվյալ ճանապարհը կծառայի ինչպես խաղաղ բնակիչներին՝ բնակավայրերի միջև անվտանգ տեղաշարժ իրականացնելիս, այնպես էլ խաղաղապահներին հերթապահության նոր երթուղի ձևավորելիս: Ճանապարհի շինարարության աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր