00:00:00

Լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը՝ Մարիամը

02:28, 11 դեկտեմբեր 2021 Հասարակություն

«Շենգավիթ» ԲԿ-ում լույս աշխարհ է եկել  44֊օրյա պատերազմի հերոս Գարիկ Հովակիմյանի քույրը` Մարիամը։ Այս մասին irakanum.am-ը տեղեկանում է «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Մարիամը 40 ամյա Ալինա Աղայանի  երրորդ երեխան է։ Ծնվել է 3300գրամ քաշով և 50սմ հասակով։ Մարիամի լույս աշխարհ գալը նոր հույսի շող ու  ապրելու մեծ  ցանկություն է բերել Հովակիմյանների ընտանիքին։ Փա՛ռք բոլոր հերոսներին և հերոսածին մայրերին։ Մարիամի մայրիկ Ալինան  իր շնորհակալությունն է փոխանցել սիրելի բժիշկներին` մանկաբարձ-գինեկոլոգ Նաիրա Ավանեսովային և նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին իրենց պրոֆեսիոնալ, հոգատար մոտեցման  և ամբողջ մանկաբարձական բաժանմունքին անմնացորդ նվիրման, ջերմության համար։ Իսկ մենք մաղթում ենք առողջ և խաղաղ մանկություն փոքրիկ Մարիամին»,- հայտնում են ԲԿ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր