00:00:00

Պատերազմի հաջորդ օրը քաղաքացիականները գերեվարվել են ցուցանակների և սահմանապահ ծառայության աշխատակիցների բացակայության պատճառով. Իրավապաշտպան

22:18, 10 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Գերիները հերոսնե՞ր են, թե հանցագործներ. Հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն այսօր ռազմագերիների իրավուքների պաշտպանությանը նվիրված քննարկմանը հայտնել է, ի սկզբանե մտահոգություներ են ունեցել, երբ հանրային գիտակցության մեջ սխալ ազդակներ են ավել ամիսներ առաջ՝ իշխանությունը գերիների հարցով արժեքաբանական խնդիրներ է ստեղծել հասարակության մոտ, հանրային գիտակցությանը սխալ ազդակներուղղել. «Նկատեցինք, որ զուտ վարկանիշ ապահովելու նկատառումներով, երբ ռուսական կողմի ջանքերով հայրենադարձվում էին ռազմագերիները, նրանց դիմավորում էին փոխվարչապետը, ԱՀ նախագահը ու վարչապետը և այլն։ Մենք համանման օրինակներ չունեցան, երբ մարտում լուրջ առաջադրանք կատարած և ողջ վերադարձած հերոսներին դիմավորում են բարձրաստիճան պաշտոնատար անձինք ու լայնորեն լուսաբանում են։ մենք ունեցանք երևույթներ, երբ քննարկվում էր համաներումների կիրառման նպատկահարմարությունն էր քննարկվում ՝ անգամ անգամ պատերազմի ժամանակ զինվորական կարգի դեմ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, որը վատ ազդակներ էր պարունակում։ Եվ շատ ավելի վատ, ունեցանք վերբալ արտահայտություններ, երբ վարչապետը նրանց հերոսներ է կոչել՝ զուտ այն փաստի ուժով, որ նրանք ադրբեջանական լծի ներքո գտնվում են ադրբեջանական բանտում ու դիմակայում այդ տառապանքներին»։ Իրավապաշտպանը նշեց, որ այժմ տեսնում են այլ ծայրահեղություն, երբ առանց կոնկրետ դեպքի հանգամանքների համալիր ուսումնասիրման, բոլոր գերիներին պիտակավորում են որպես հանցագործներ։ «Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ դա իրականություն չէ և բազմաթիվ անձինք գերի են ընկել իրենց կամքից անկախ հանգամանքներում և, եթե հնարավորություն տրվեր, ապա նրանք իրենց կյանքը ևս կզոհաբերեին հանուն հայրենիքի», - ընդգծեց իրավապաշտպանը։ Սահակյանը նշեց, որ առանցին դեպքերում պետության բացթողումներն են հանգեցրել գերեվարման, երբ օրինակ՝ քաղաքացիական անձինք պատերազմի ավարտի հաջորդ օրը գերեվարվել են ցուցանակների և սահմանապահ ծառայության աշխատակիցների բացակայության պատճառով։ «Ավելին եղել են միջադեպեր, երբ զինծառայողներին տեղափոխել և թողել են մի հատվածում, որը աբողջովին գտնվել է ադրբեջանական վերահսկողության ներքո, ընդ որում, այդ փաստերը հրապարակային են եղել, տեսանյութերով ադրբեջանական կողմը հիմնավորել է, որ տարածքը, շենքը գտնվում են տոտալ վերահոսկողության ներքո, բայց անակնկալ կերպով զինծառայողներին տարել և կիսազինված վիճակում թողել են այդ պայմաններում»,- ասաց Սահակյանը ու հավելեց, որ պետութթյունը պետք է հավասարապես հետաքննի այդ միջադեպերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր