00:00:00

Արմեն Սարգսյանի փեսան մտնում է քաղականություն. Գրիգոր Տեր- Ղազարյանը կմասնակցի Երեւանի քաղաքապետի ընտրություններին

21:05, 10 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Irakanum.am-ի հավաստի տեղեկություններով ՊՆ նախկին խորհրդական Արմեն Սարգսյանի (Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր) փեսան՝ Գրիգոր Տեր- Ղազարյանը պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել։
Մեր տեղեկություններով Ղազարյանն այս ընթացքում զբաղված է թիմակիցների հետ խորհրդակցություններով, առաջիկայում նաեւ առանձին կուսակցություն է հիմնելու։ Արմեն Սարգսյանի փեսան լրջորեն պատրաստվում է Երեւանի քաղաքապետի ընտրություններին։ Չնայած այն հանգամանքին, որ Երեւանի քաղաքապետի հերթական ընտրությունները 2023 թվականին է նախատեսված, կան տեղեկություններ, որ իշխանությունը հաջորդ տարի հասնելու է Հայկ Մարությանի պաշտոնանկությանը եւ քաղաքամայր Երեւանում կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Իշխանական որոշ ներկայացուցիչներ եւս այս առումով սկսել են դիրքավորվել։
Այդ մասին առավել մանրամասն կներկայացնենք հաջորդիվ։ Վերադառնալով Տեր- Ղազարյանի հնարավոր մասնակցությանը, ապա նշենք, որ վերջինիս տեղեկությունների համաձայն եւ ընդդիմադիր եւ իշխանական ուժերից առաջարկել են միասնական հանդես գալ, բայց ստացել են բացասական պատասխան։ Տեր- Ղազարյանը հայտնել է, որ սեփական թիմով է մասնակցելու եւ ցանկություն չունի առնվել նախկինների ու ներկաների հետ։ Հավելենք, որ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ Գրիգոր Տեր- Ղազարյանից, սակայն վերջինս ասաց, որ չի մեկնաբանում։
Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր