00:00:00

Իշխանությունը ցանկանում է ինձնից հանցագործի կերպար կերտել, որ մեկուսացնի ինձ․ Գերասիմ Վարդանյան

02:39, 10 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Իշխանությունն իրականացվում է քաղաքական հետապնդում իմ և իմ կուսակցության նկատմամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։ «Ինձ երեկ կանչել էին ԱԱԾ, սակայն ես հրաժարվել եմ բացատրություն տալուց, քանի որ Հայաստանի ԱԱԾ-ն սպասարկում է Նիկոլ Փաշինյանի անձնական շահերը, Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանում սպասարակում է Ալիևի անձնական շահերը։ Որպես Հայաստանի քաղաքացի նման կառույցում ասելիք չունեմ, հրաժարվել եմ նաև դատաբժշկական փորձաքննությունից և դուրս եկել։ Ինչպիսի ընթացք կստանա գործը՝ չեմ կարող ասել։ Եթե ուզում են կալանավորել կարող են տեղ ու ժամ ասել, գնամ հանձնվեմ։ Մենք պատրաստ ենք մեր յուրաքանչյուր արածի համար պատասխան տալ և գնալ մինչև վերջ»,- նշեց Վարդանյանը։ Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն հայտարարությանը, թե ինքն անցնում է Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով, Վարդանյանը նշեց, որ ինքը դրա հետ որևէ առնչություն չունի։ «Իրենք էլ դա գիտեն, դատարան ապացույցներ են ներկայացվել, իմ դեմ տրված կեղծ ցուցմունքի հետ կապված մենք հայց ենք ներկայացրել, որ սուտ մատնության հետ կապված գործ հարուցեն և առերեսում կազմակերպեն, չեն արել։ Մի տարի է՝ գործը հարուցված է, ինձ հետ որևէ քննչական գործողություն չեն արել, ես այդ գործով որպես մեղադրյալ ներգրվված չեմ եղել, ինչպես հայտարարում է Հրաչյա Հակոբյանը՝ առանց հասկանալու։ Ուզում են ինչ-որ գործ կարել, ինձնից հանցագործի կերպար կերտել, որպեսզի ինձ մեկուսացնեն։ Սա իրենց ձեռագիրն է, ես ոչ առաջին, ոչ էլ վերջին մարդն եմ, որն այս իշխանությունների հետ կապված նման իրավիճակում է հայտնվում»,- ընդգծեց Գերասիմ Վարդանյանը։ Գերասիմ Վարդանյանի խոսքով՝ ինք առնչվում է նաև մեկ այլ քրեական գործի հետ կապված մարիխուանայի օգտագործման։ «Այդ գործի հետ ես որևէ առնչություն չունեմ։ Ինձ ճանաչող յուրաքանչյուր մարդ գիտի, որ ես անգամ ծխախոտ օգտագործած չկամ։ Իրենց առաջարկել եմ արյան անալիզ տալ, մատնահետք վերցրել, բայց միտումնավոր տարել են գենետիկական անալիզի, որի պատասխանները 7-8 ամսվա ընթացքում են գալիս, որպեսզի ունենան իրենց ձեռքի տակ որպես գործ՝ լավ իմանալով, որ ես որևէ առնչություն չունեմ դրա հետ»,- ասաց Գերասիմ Վարդանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր