00:00:00

Երասխ-Հորադիզ երկաթգծի բացումը կապ է ստեղծելու Իրանի և Վրաստանի հետ, այս պարագայում կստանանք խաղաղության մանդատը. Մհեր Գրիգորյան

01:08, 09 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Փոխվարչապետների մակարդակով ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել և ինչի՞ շուրջ են այս պահին բանակցում, բացի այն հայտարարությունները, որ բանակցում եք ճանապարհները ապաշրջափակելու շուրջ, և ինչո՞ւ է ադրբեջանական կողմը Աշխաբադյան համաձայնագրում կարողացել սպրդել «Զանգեզուրյան միջանցքի» մասին հայտարարությունը։ Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Վերջինիս հարցին ի պատասխան արձագանքեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ի սկզբանե, երբ  հունվարի 11-ին ստորագրվեց եռակողմ համաձայնագիրը, որի շրջանակներում ձևավորվեց աշխատանքային խումբ և սկսվեցին աշխատանքները, մի շատ կարևոր արձանագրում եղավ, որից հետո դա հրապապարկվեց մամուլում որպես պաշտոնական հաղորդագրություն։ Այնտեղ նկարագրված էին այն փորձագիտական խմբերը, որոնք եռակողմ աշխատանքների շրջանակներում պետք է մշակեն գաղափարներ  և ներկայացնեն աշխատանքային խմբին։ Մի ենթախումբը զբաղվում էր տրանսպորտային ենթակառուցվածքների տեխնիկական վիճակի գնահատման և տեխնիկական հնարավորությունների բացահայտման հարցով, մյուս ենթախումբը զբաղվում էր մաքսային, սահմանային և այլ հսկողական գործառույթների կազմակերպման հարցերով»,-ասաց նա։ Գրիգորյանը շեշտեց, որ իրենք քննարկումներ են իրականացնում բացառապես երկրների իրավազորության և ինքնիշխանության շրջանակներում ճանապարհների հետ կապված։ «Ճանապարհները լինելու են տվյալ երկրի իրավազորության ներքո և ենթական են լինելու տվյալ երկրի ինքնիշխանության կանոներին։ Հաջորդ խնդիրն անմիջականորեն ենթակառուցվածքների հետ կապված տեխնիկական լուծումներն են, որոնք առանձին վերաբերում են երկաթգծին, ավտոմոբիլային ճանապարհներին։ Երկաթգծի հետ կապված բավականին ընդհանուր մոտեցումներ կան, որովհետև մեր քննարկումները Երասխից Հորադիզ գծին են վերաբերվում։ Այդ հատվածը կարևոր է նրանով, որ ոչ միայն ինքնուրույն հատված է, այլև հնարավորություն է Երասխից կապ ստանալ Իրանի հետ, նաև դա մի օղակ է ,որը կապում է Վրաստանի երկաթգծի հետ և դառնում է տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածային լուծում։ Սա մեզ համար շատ կարևոր է, որ տեխնիկական առումով մի լուծում գտնենք և դա դառնա տարածաշրջանային նշանակության լուծում։ Այդ պարագայում այն հիմնական խաղաղության մանդատը, որը մենք պատկերացնում ենք, այդ մանդատը կստանանք, որովհետև այդ ենթակառուցվածքի աշխատանքներում շահագրգռված կլինեն տարածաշրջանի բոլոր երկրները»,-նշեց փոխվարչապետը։ Արձագանքելով Մհեր Գրիգորյանի պատասխանին՝ Գեղամ Նազարյանը նշեց.«Ձեր կատարած աշխատանքը կապ ունի՞ սահմանագծման և սահմանազատման հետ, մեկը մեկով փոխկապակցվա՞ծ է, թե՞ միմյանցից անկախ գործընթացներ են»։ Ի պատասխան Մհեր Գրիգորյանը ասաց, որ բացարձակապես որևէ կապ այդ գործընթացների միջև չկա։ «Դրանք անկախ գործընթացներ են։ Մեր ապաշրջափակման գործընթացը պարզ գործընթաց է , որը իրականացվում է որպես տարածաշրջանում հաղորդակցությունների և տնտեսական կապերի ռեգիոնալ նշանակության գործընթաց»,-ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր