00:00:00

Պադավատապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը պադավատապատել է իրեն և իր շրջապատին.Արեգնազ Մանուկյանն ԱԺ-ում ձայնագրություն միացրեց

18:31, 08 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Պադավատապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը պադավատապատել է իրեն և իր շրջապատին, այդքան մեծ շարասյունով Երևանում ոչ մի ղեկավար չի շրջել: Աժ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը. «Սաշիկի մասին բազմաթիվ պատումներով սրտից թույլ լսարանի մոտ միավորներ վաստակող Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ խոսում էր ձևական տենդերներից, իսկ հիմա չի խոսում, քանի որ այդ տենդերները հիմա շահում են միայն իր մերձավորները»,-ասաց Մանուկյանը: Արեգնազ Մանուկյանը միացրեց նաև ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ «պադավատապետության» մասին ելույթի ձայնագրությունը, որտեղ նա քննադատում է նախկին իշխանություններին: Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ գերիների մասին սկանդալային հայտարարությանը՝ պատգամավորն ասաց. «Գերիների և անհետ կորածների հարազատների հետ հանդիպմանը Ալեն Սիմոնյանը հավատացնում էր, թե իրենք գիշերները չեն կարողանում քնել, տանջվում են, մտածում են միայն գերիների մասին, իսկ կուլիսներում Ալեն Սիմոնյանն ասում է, որ գերիներն իր համար այլևս չկան և նրանք դասալիքներ են, թեև՝ հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի օգնությամբ մարդկանցից էմոցիա խլողներից այլ բան չէր կարելի սպասել»,-ասաց Արեգնազ Մանուկյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր