00:00:00

Սևանում անչափահաս տղան տեղափոխվել է հիվանդանոց. հայտնաբերվել է կասկածյալը, ինչպես նաև դանակը, կացինն ու կոտրված աթոռը

02:22, 12 մայիս 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի ավագ քննիչ Անտոնյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 10-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված նյութերը նախապատրաստվում են Սևանի բժշկական կենտրոնից ոստիկանության Սևանի բաժին հայտնած տեղեկության փաստով: Ժամը 13:00-ի սահմաններում Սևանի ոստիկանություն տեղակացրել էին, որ «աջ բազկի վերին երրորդականի անոթափոսի, քթի շրջանի, աջ սրունքի վերին երրորդականի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղա երեխա: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ, ինչպես նաև ավագ քննիչ Անտոնյանը՝ քննչական խմբով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը Սևան քաղաքի 5-րդ միկրոթաղամասի շենքերից մեկի բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 28-ամյա Նարեկ Ս.-ն դանակով և կացինով հարձակվել է հիվանդանոց տեղափոխված 17-ամյա Դ. Մ.-ի վրա և նրա մարմնի տարբեր մասերին հարվածներ է հասցրել: Մինչ բժիշկները կպայքարեին երեխայի կյանքի համար Սևանի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ- հետախուզական ու քննչական միջոցառումների արդյունքում, այնուհետև, կատարելով բացատրական աշխատանքներ, կարողացել են հայտնաբերել Նարեկ Ս.-ին, ով ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր