00:00:00

Այսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը (բացառիկ ֆոտոշարք)

03:59, 07 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Այսօր  լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը:  1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 11:41-ին, Հայաստանի հյուսիսում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ 10 բալ ուժգնությամբ:

Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր:

33  տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով տուժեցին  հանրապետության ավելի քան 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան դարձան՝  514 հազար մարդ: Բնական աղետը խլեց ավելի քան 25 հազար մարդու կյանք, վիրավորվեց մոտ 20 հազարը:

Զոհերը հատկապես շատ էին հանրապետության երկրորդ քաղաք Լենինականում՝ մոտ 15-17 հազար իսկ  Սպիտակում՝ 4 հազար մարդ: Սպիտակի երկրաշարժի հետևանքով ավերվեց Հայաստանի բնակֆոնդի 17 տոկոսը, ավերակների վերածվեցին բազմաթիվ գործարաններ, պատմական հուշարձաններ և այլ նշանակության  շինություններ:

Աղետալի երկրաշարժից  հետո Ռուսաստանից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողով՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։

Հայաստանին այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային կազմակերպություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր