00:00:00

Ֆելիքս Ցոլակյանը դիմել է իրավասու մարմիններին

01:55, 12 մայիս 2018 Իրավական

Հաշվի առնելով վերջին օրերին ՇՊՀ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները, հիմքում ունենալով նաև ՇՊՀ-ի որոշ դասախոսների, ուսանողների և հասարական մի շարք կազմակերպությունների կողմից ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նիստ գումարելու և ռեկտորին անվստահություն հայտնելու հարցը քննարկելու պահանջը, որպես ՇՊՀ-ի կառավարման խորհրդի նախագահ, ղեկավարվելով ՇՊՀ-ի կանոնադրության 39-րդ կետի, ՇՊՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.3 կետի, ինչպես նաև կանոնակարգի 4.7 պահանջներով, այն է. խորհրդի նիստերը կարող են հրավիրվել կրթության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի կամ հոգաբարձուների խորհուրդի անդամների 1/3-ի առաջարկությամբ կամ ռեկտորի պահանջով, հրապարակային դիմում եմ վերոհիշյալ իրավասու մարմիններին և անձանց` սեղմ ժամկետում ՇՊՀ-ի կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ: Միաժամանակ առաջարկում եմ բոլոր շահագրգիռ կողմերին նիստի օրակարգային այլ հարցերի և այդ հարցերը քննարկելու հիմնավորումների վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ խորհրդի քարտուղարություն: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր