00:00:00

Այնթապի գյուղապետը, նրա եղբայրը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի եւս 2 անդամներն ազատ են արձակվել

22:06, 05 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Այնթապի գյուղապետը՝ Կարեն Սարգսյանը, նրա եղբայրը եւ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի եւս 2 ոստիկանության բերման ենթարկված անդամները ազատ են արձակվել: Այս մասին Այս մասին NEWS.am-ին հայտնեց բերման ենթարկվածների փաստաբան Արման Կարապետյանը: «3 ժամը լրանալուն պես նրանք ազատ են արձակվել: Քանի որ անանուն ահազանգի հիման վրա են բերման ենթարկվել կպարզեն, թե ով է ահազանգողը եւ հետագա ընթացք կտրվի: Կարեն Սարգսյանը իր բացատրության մեջ էլ նշել է, որ նպատակը բերման ենթարկելու «Դավիթ Համբարձումյան» դաշինքը վարկաբեկելն է եւ ընտրություններին մասնակցելը խոչընդոտելը»,-ասաց նա: Ա վելի վաղ հայտնել էինք, որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքի 4 անդամ են բերման ենթարկվել, նրանցից երկուսը Այնթապի գյուղապետն ու իր եղբայրն էին: Նրանք բերման են ենթարկվել 11։30-ի սահմաններում ինչ-որ ահազանգի հիման վրա, որ իբրև տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածում բռնություն են գործադրել։ Հիշեցնենք, որ Այնթապի գյուղապետը՝ Կարեն Սարգսյանը, որը նաև «Դավիթ Համբարձումյան» դաշինքի ավագանու թեկնածուներից է, ինչպես նաև մյուս թեկնածուներից Հունան Ավետիսյանը և ևս երկու անձ, որոնք թեկնածու չեն, համախոհ են, բերման են ենթարկվել 11։30-ի սահմաններում ինչ-որ ահազանգի հիման վրա, որ իբրև տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածում բռնություն են գործադրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր