00:00:00

Մեր ամբողջ ջանքերը ներդնելու ենք, որ այս կառավարությունը հաջողի. Մ. Եսայան

01:19, 12 մայիս 2018 Իրավական

Քիչ առաջ Հանրապետական կուսակցությունում ավարտվեց գործադիր մարմնի նիստը: Նիստից հետո  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: «Ասվեց այն, ինչ մենք ասում ենք՝ մենք չեն խոչընդոտելու, այլ հակառակը՝ օժանդակելու ենք այս կառավարության գործունեությանը, որովհետև այս կառավարության հաջողությունը լինելու է մեր ամբողջ ժողովրդի հաջողությունը և պարտությունը լինելու է բոլորիս պարտությունը։ Մեր ամբողջ ջանքերը ներդնելու ենք, որ այս կառավարությունը հաջողի», - ասաց Մարգարիտ Եսայանը։ Պատգամավորը անհիմն համարեց Հանրապետական կուսակցության պառակտման մասին խոսակցությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր