00:00:00

Լեւոն Երանոսյանը կազատվի պաշտոնից

18:03, 11 մայիս 2018 Իրավական

Փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կազատվի պաշտոնից։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը։ «Լևոն Երանոսյանի հարցը վարչապետի տիրույթում է, և բնականաբար կազատվի ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից»,- ասաց նա։ Անդրադառնալով այն հարցին, թե Երանոսյանը միայն պաշտոնի՞ց է ազատվելու, թե՞ նաև պատասխանատվության է ենթարկվելու, Փաշինյանն ասաց․ «Էսպես արձանագրենք՝ այն պատիժները, որոնք վարչապետի տիրությում են, և դրա համար կլինեն հիմքեր, կիրականացվեն, մյուս մասերով ես արդեն ասել եմ, որ չեմ կարող լինել դատավոր, քննիչ, դատախազ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր