00:00:00

Բազմիցս վանդալիզմի ենթարկված 3 հուշարձանների շուրջ աշխատանքներ են ընթանում

22:13, 19 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Կոտայքում երեք հայտնի հուշարձանների շուրջ աշխատանքներ են ընթանում՝ հայտնում է ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։
?Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները
բազմիցս վանդալիզմի են ենթարկվել։
✅Ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության գերժամանակակից համակարգեր։
✅Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով։
◽️Հուշարձանների տարածքում ընթացող աշխատանքների ընթացքին ծանոթացել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
✅Այցի մրջանակներում քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։
?«Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր