00:00:00

«Անկախ դիտորդի» հայտարարությունը նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

21:27, 15 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

2021 թ. նոյեմբերի 14-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին Կապան, Իջևան, Ստեփանավան, Լերմոնտովո և Արզնի համայնքներում: «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը հետևեց ընտրությունների ընթացքին նախընտրական քարոզչության ընթացքում և քվեարկության օրը՝ 32 տեղամասերում և 3 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Դիտորդական առաքելությունն իրականացվել է 8 երկարաժամկետ դիտորդների, 88 կարճաժամկետ դիտորդների, այդ թվում՝ 10 շրջիկ խմբերի, 4 իրավաբանների, 5 տեղեկատվության մուտքագրողների, դիտորդների 5 համակարգողների և համակարգող թիմի, ինչպես նաև հաղորդակցության թիմի կազմով: Համամասնական ընտրակարգով Կապան և Իջևան համայնքներում առաջադրվել էր երկու ուժ, իսկ Ստեփանավան համայնքում՝ 3 ուժ։ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն` եթե ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը չի հաղթահարում երեք ուժ, ապա առավելագույն քվեներ ստացած երրորդ ուժը ևս մասնակցում է մանդատների բաշխմանը։ Ըստ այդմ, բոլոր երեք համայնքներում առաջադրված կուսակցությունները և դաշինքները ընդգրկված կլինեն ավագանու կազմում: «Անկախ դիտորդ» դաշինքը 2021 թ․ նոյեմբերի 14-ին տեղի ունեցած տեղական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում հոկտեմբերի 23-ից սկսած 8 երկարաժամկետ դիտորդների միջոցով իրականացրել է երկարաժամկետ դիտարկում: Երկարաժամկետ դիտարկման ընթացքում իրականացվել է 33 քարոզչական հանդիպումների դիտարկում, որոնց ընթացքում անցկացվել են հարցազրույցներ հավաքի 44 մասնակիցների հետ: Հարցազրույց է իրականացվել ավագանու 16 թեկնածուների հետ, ինչպես նաև ընտրությունները կազմակերպող Տարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների, տեղամասային ընտրական հանձնաժողովների 18 նախագահների, քարտուղարների և անդամների հետ։ Ներկայացնում ենք ինչպես նախընտրական քարոզչության դիտարկման արդյունքները, այնպես էլ քվեարկության օրն արձանագրված հիմնական խախտումները և եզրահանգումները։ Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր