00:00:00

Դեկտեմբերի 4-ին Ամասիա, Աշոցք, Արթիկ և Ախուրյան համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

00:29, 15 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Շիրակի մարզի  խոշորացված 4 համայնքներում՝ Ամասիա, Աշոցք, Արթիկ և Ախուրյան, դեկտեմբերի 5-ին կանցկացվեն համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններից հետո մարզում կձևավորվի 4 վարչատարածքային միավոր՝ խոշորացված համայնք: Արթիկում ավագանու 27 տեղի համար պայքարելու է 218 թեկնածու: Արթիկին կմիանա  23 գյուղ՝ կազմելով  24 բնակավայր ունեցող համայնք՝  Արթիկ կենտրոնով: Արթիկում ընտրապայքարին կմասնակցի 5 կուսակցություն և 1 դաշինք. «Ազատական» կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն, «Միասնական Արթիկ» դաշինքը և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Կմիավորվեն նաև նախկինում խոշորացված  Արփի համայնքն ու Ամասիան, որի արդյունքում  25 բնակավայրով կձևավորվի Ամասիա համայնքը: Այստեղ պայքարի մեջ կմտնի 3 քաղաքական ուժ՝ 1 դաշինք, 2 կուսակցություն. «Ամասիա-Արփի» դաշինք, Հայաստանի Հանրապետական և  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: Աշոցք համայնքը միավորման արդյունքում կունենա 25 բնակավայր: Այստեղ ավագանու ընտրության համար պայքարի է դուրս եկել  2 կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն: Արդեն խոշորացված Ախուրյանում  նոր միավորումներ ևս կլինեն՝ համայնքը կունենա 35 բնակավայր, այստեղ առաջադրման համար թեև փաստաթղթեր ներկայացրել էր  4 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 1 կուսակցություն, բայց թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը «Իկիլիկյան» կուսակցությունների դաշինքի գրանցումը մերժել է՝ ընտրական օրենսգրքի դրույթներին անհամապատասխանության պատճառով: Ախուրյան համայնքում այսպիսով  կպայքարի 3 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 1 կուսակցություն. «Ախուրյան» կուսակցությունների դաշինքը, «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք և «Քաղաքացիական պայմանագիր»-ը։ Նոյեմբերի 10-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կավարտվի դեկտեմբերի 3-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր