00:00:00

Փաշինյանի թիկնապահներից մեկի բակում գիշերը նռնակի պայթյուն է որոտացել․168.am

18:30, 13 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

168.am-ի տեղեկություններով՝ այս գիշեր՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է գրանցվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ անհայտ անձը նռնակ է նետել բնակիչներից մեկի տան ուղղությամբ: Տուժածներ չկան: Մեզ ասացին՝ տանտերն ունի 2 տղա, որոնցից մեկն աշխատում է էլեկտրատեխնիկայի «Վեստա» խանութում, մյուսը Նիկոլ Փաշինյանի թիկնապահներից է: Մենք նաև դիմեցինք  ՀՀ Ոստիկանություն՝ ցանկանալով ճշտել միջադեպի մանրամասները: «Նոյեմբերի 13-ին, ժամը 07:20-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, զանգահարել է քաղաքացի ու հայտնել, որ տան բակում գիշերը տեղի է ունեցել նռնակի պայթյուն, որի հետևանքով վնասվել են տան պատուհանները: Վնասի չափը և հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացրին ոստիկանությունից: 168.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է. քիչ անց կներկայացնենք իրավիճակն այս պահին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր