00:00:00

Հավանաբար, ՀՀ նախագահի ահասարսուռ գրառումը կլուծի Գորիս-Կապան ճանապարհի խնդիրը. Էդգար Ղաարյան

14:59, 12 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Մեկ ամբողջ օր մամուլի հրապարակումներին ծանոթանալուց հետո, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահպանմանը հետևելու պատասխանատվություն ունեցող Հայաստանի Հանրապետության նախագահը գիտակցել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը սահմանային և մաքսային անցակետեր է դրել այն երկրի տարածքում, որի սահմանները երաշխավորված են Հայաստանի Հանրապետության այն Սահմանադրությամբ, որին ինքը պետք է հետևեր ի պաշտոնե։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Փաստորեն, Ադրբեջանին չի զսպել հուլիսի 1-ից հոկտեմբերի 31-ը Արմեն Սարգսյանի 85 աշխատանքային օրերից 54-ն արտասահմանում անցկացրած լինելու, Դիլիջանում «Մտքերի հայկական գագաթնաժողով անցկացնելու», Սաուդիան Արաբիա պատմական այց կատարելու, ինչպես նաև Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովում ունեցած ելույթը։ Երկրում տիրող իրավիճակին Հանրապետության նախագահի արձագանքն արտահայտվել է Telegram սոցիալական հարթականում ռուսերեն լեզվով կատարված մի գրառման տեսքով։ Հավանաբար, այդ ահասարսուռ գրառումը կլուծի խնդիրը և Ադրբեջանը ժամ առաջ կփակի իր բոլոր անցակետերը և Գորիս-Կապան ճանապարհի վերահսկողությունը կվերադարձնի Հայաստանին։ Փառք՜ մեր նախագահին։ Կեցցե՛ն Հայաստանի ժողովրդավար, իմաստուն և հայրենասեր իշխանությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր