00:00:00

Ծեծի ենթարկված ցուցարարը մանրամասներ է հաղորդում

03:19, 11 մայիս 2018 Իրավական

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Բաղրամյան-Կիևյան խաչմերուկի մոտակայքում՝ Սաս սուպերմարկետի հարևանությամբ, ծեծի են ենթարկվել մի խումբ երիտասարդներ, ովքեր այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց պահանջել են Տարոն Մարգարյանի հրաժարականը: Irakanum.am-ի հետ զրույցում ծեծի ենթարկվածներից մեկը՝ Համբարձումը Մուրադյանը, ով այս պահին գտնվում է ոստիկանության բաժնում, պատմեց, որ ընկերներով վերադառնալիս են եղել տուն, երբ 17JO707 պետհամարանիշի սպիտակ գույնի նիվա շեվրոլետ տեսակի ավտոմեքենայից դուրս է եկել մի երիտասարդ, ով 2 երիտասարդներին ծեծել է, ընթացքում նաև ջարդել են բարձրախոսը, մարմնական վնասվածքներ են ստացել տուժողները: Ապա ծեծողը հեռացել է: Իսկ Համբարձումը մեզ ասաց, որ մինչ այդ էլ իրենց հետևել է մեկ այլ մեքենա, որից դուրս է եկել մի այլ տղամարդ ու ասել՝ չեք ամաչում, որ տենց բաներ եք անում: Տուժողները դիմել են ոստիկանություն: Երիտասարդներն ավելի վաղ հավաքվել էին, որպեսզի քննարկեն իրենց անելիքները՝ վաղը ևս Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջելու հետ կապված: Հավելենք, որ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ տուժողը ոստիկանությունում հաղորդում է ներկայացնում կատարվածի առնչությամբ, հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր