00:00:00

Մարմնական ծանր վնասվածք` մահվան ելքով. Նոյեմբերյանի ոստիկանների բացահայտումը

01:19, 09 նոյեմբեր 2021 Իրավական

Նոյեմբերի 4-ին, ցերեկվա ժամը երկուսին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հիվանդանոցից հաղորդում ստացվեց, որ գանգուղեղային վնասվածքով անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել 57-ամյա մի կին, տեղեկացնում է Ոստիկանության կայքը: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց և պարզեց, որ կնոջ քրոջ դուստրն այդ օրն այցելել էր միայնակ ապրող մորաքրոջը և նրան գտել անգիտակից վիճակում անկողնում պառկած: Թե ինչ էր եղել, ինչ հանգամանքներում էր կինը ստացել վնասվածքները, հայտնի չէր: Կնոջ վիճակը ծանր էր. նա տեղափոխվում է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն, այդպես էլ գիտակցության չգալով, նոյեմբերի 5-ի վաղ առավոտյան մահանում է: Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին օպերատիվ միջոցառումներ. երեկոյան հանցագործությունն արդեն բացահայտված էր: Ժամը 21.10-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման ենթարկվեց Նոյեմբերյանի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում և անհերքելի փաստերի ճնշման տակ նա տվեց խոստովանական բացատրություն: Ըստ նախնական տվյալների` այդ օրը մի խումբ երիտասարդներ գնացել էին հանգուցյալի տուն` ցախ կոտրելու, ինչից հետո վաստակած փողով կերել-խմել էին ու գնացել իրենց գործերին, իսկ 39-ամյա տղամարդը, ալկոհոլի ազդեցության տակ, վերադարձել էր միայնակ կնոջ տուն: Քննությամբ դեռ կպարզվի, թե ինչ էր եղել նրա և տուժողի միջև: Փաստն այն է, որ տղամարդը ծեծել էր կնոջը, ապա տեսնելով, որ նա անգիտակից վիճակում է, վերնաշապիկով մաքրել էր արյան հետքերը, կնոջը պառկեցրել անկողնում ու հեռացել: Նոյեմբերյանի քննչական բաժնում տղամարդը ներկայացրել է հիշյալ վերնաշապիկը, իսկ նրա տնից հայտնաբերվել ու առգրավվել են հանգուցյալի բջջային երկու հեռախոսն ու լիցքավորիչը: Տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր