00:00:00

Առաջադրվել է մեղադրանք՝ Երևանում 29-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար

22:28, 10 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է Նոր Արեշ թաղամասում 29-ամյա երիտասարդի նկատմամբ կատարված սպանության փորձը. առաջադրվել է մեղադրանք: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. մայիսի 3-ին՝ ժամը 23։30-ին, «ձախ գոտկային շրջանի հրազենային կույր վնասվածք, օտար մարմին, աջ արմնկահոդի միջանցիկ հրազենային վիրավորում, աջ բազուկոսկրի դրսային կոճի բաց կոտրվածք քիչ տեղաշարժով, աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ Հ.Ավագյանը՝ ծնված 1989թ.: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 29-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, սակայն ցուցմունք չի տվել դեպքի հանգամանքների շուրջ: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում   փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքների, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1988թ.: Վերջինս մայիսի 4-ին հայտնաբերվել է, հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ: Կասկածյալը ցուցմունք է տվել, քննչական փորձարարության ժամանակ մատնացույց արել դեպքի վայրը և վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել հանցագործության գործիքներ հանդիսացող ինքնաշեն թմբուկավոր ատրճանակը և մահակը: Այսպիսով՝ նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը՝ մայիսի 3-ին, Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասում տուժողի և 1988թ. ծնված երիտասարդի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ վերջինս փայտե մահակով հարվածել է 29-ամյա երիտասարդի գլխին, ապա, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, թմբուկավոր ատրճանակից երկու անգամ կրակել նրա ուղղությամբ՝ պատճառելով վերոնշյալ վնասվածքները: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1988թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր