00:00:00

Ստեփանավանում ապօրինի հրազեն է հայտնաբերվել

18:00, 05 նոյեմբեր 2021 Իրավական

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի պարեկապահակետային ծառայողները, վարչական տարածքում կազմակերպած ուժեղացված ծառայության շրջանակներում ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 3-ին Գարգառ գյուղի վերջնամասում ստուգման են ենթարկել նույն գյուղի բնակիչ, 32-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան: Վարորդը, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով, բերման է ենթարկվել բաժին: Մեքենայի բեռնախցիկից նա ներկայացրել է երկփողանի ողորկափող որսորդական հրացան և չորս փամփուշտ: Նա հայտնել է, որ հրացանի համար համապատասխան փաստաթուղթ չունի, դա պատկանել է 1984 թվականին մահացած պապին: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր