00:00:00

Օտարերկրյա քաղաքացիների կողմից հայ-ադրբեջանական սահմանը խախտելու դեպքով քրեական գործ է հարուցվել

21:22, 10 մայիս 2018 Իրավական

Հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի ժամանակ հայ դիրքապահների կողմից գերեվարված վեց օտարերկրյա անձանց վերաբերյալ գործը կքննվի ԱԱԾ-ում: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հարուցվել է քրեական գործ: Հիշեցնենք, որ վեց օտարերկրյա անձանց կողմից հայ-ադրբեջանական սահմանը խախտելու փորձի և հայ դիրքապահների կողմից գերեվարվելու վերաբերյալ տեղեկությունը օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառել էր ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի ուշ Արծրուն Հովհաննիսյանը նաև գրառել էր, որ «ցավում է, որ չի կարող բոլորի ցանկությունները բավարարել և ներկայացնել, թե այդ մարդիկ ովքեր էին ու ինչ նպատակով են փորձել հատել սահմանը։ Հաշվի առնելով իրենց արարքի առանձնահատկությունները իրենցով զբաղվում է ԱԱԾ- ն»,- գրառել էր Հովհաննիսյանը։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր