00:00:00

2022 թ. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կավելանա, նախատեսվում է 580 մլրդ դրամի ֆինանսավորում. ֆինանսների նախարար

16:01, 05 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

2022 թ․ պետական բյուջեի նախագծով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բոլոր ծրագրերի հանրագումարով հատկացված ֆինասավորումը ամենամեծ ֆինասական ծավալը պարունակող ուղղությունն է։ Այս մասին ԱԺ-ում 2022 թ․ բյուջեի քննարկման ժամանակ ասաց  Ֆինանսների նախարար Տիգրանա Խաչատրյանը։
«Սոցիալական այն կարևորագույն հարցերը, որ լուծվում են այս գերատեսչության կողմից իրենց թե՛ ծավալով, թե՛ նշանակությամբ ամենակարևորն են։ Ներառում է 16 ծրագրային ուղղություն, 93 միջոռացում։ 2022 թ․ բյուջեի նախագծով նախատեսված  է շուրջ 580 մլրդ դրամ ֆինանսավորում, 2021 թ․ բյուջեով նախատեսված է եղել 503 մլրդ 670 մլն դրամ, աճը կազմում է 15.1%»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր