00:00:00

Նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ինքնաբացարկ հայտնածներ չեն եղել

14:20, 05 նոյեմբեր 2021 Քաղաքականություն

Նոյեմբերի 4-ին ժամը 18։00-ին լրացավ սահմանված այն ժամկետը, երբ նոյեմբերի 14-ի ՏԻՄ ընտրությունների մասնակից կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները, դրանց ընտրացուցակներում ընդգրկված թեկնածուները կարող էին ինքնաբացարկի դիմում ներկայացնել։ ԿԸՀ պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, 263 թեկնածուներից որևէ մեկն ինքնաբացարկ չի հայտնել։ Հետագա պայքարից չեն հրաժարվել նաև քաղաքական ուժերը։ Միայն ՀԱԿ ընտրացուցակի մեկ թեկնածուի գրանցում ԿԸՀ-ն մերժել է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին համամասնական կարգով ՏԻՄ ընտրություններ են անցկացվելու Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում։ Այս ընտրություններին մասնակցում են հինգ քաղաքական ուժեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր