00:00:00

ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել 25-ամյա կնոջ ու նրա 2-ամյա որդու՝ մահվան ելքով ավտովթարից

20:51, 04 նոյեմբեր 2021 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ պարզելու 2021 թ. նոյեմբերի 3-ին Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի հանգամանքները: Ըստ նախնական տվյալների՝ Ապարան քաղաքի բնակիչն իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով բախվել է համընթաց ընթացող «Յումզ» մակնիշի տրակտորի կցորդիչին բեռնված «ԴՏ» մակնիշի թրթուրավոր տրակտորի գութանին, ինչի հետևանքով նշված ավտոմեքենայի 25-ամյա ուղևորուհին և վերջինիս երեխան՝ ծնված 16.11.2019 թ.,  ստացած մարմնական վնասվածքներից մահացել են հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ ստորաբաժանման կողմից կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, նմուշառումներ, նշանակվել են դիակի դատաբժշկական և դատաքիմիական փորձաքնություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր