00:00:00

Երևանում ամուսինը զանգահարել է ոստիկանություն եւ հայտնել՝ կնոջս սպանել եմ, եկեք, դին տարեք

04:36, 04 նոյեմբեր 2021 Իրավական

Նոյեմբերի 2-ին արտառոց ու զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կեսգիշերին մոտ Բաշինջաղյան փողոցի տներից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, թե տանը կնոջը սպանել է: «Եկեք, դին տարեք»,-ասել է նա։ Նշված հասցե են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը, նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ինչպես նաև փրկարարներ։
Պարզվել է, որ ամուսինը կեղծ ահազանգ է տվել սպանության մասին։  Երբ ոստիկաններն ու փրկարարները մտել են նրա տուն, նա բազմոցին նստած է եղել, իսկ կինը՝ ննջասենյակում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:     shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր