00:00:00

Խոշոր վթար Ոստիկանության վարչական շենքի դիմացի թունելում․ բախվել են Nissan-ները

14:33, 03 նոյեմբեր 2021 Իրավական

Նոյեմբերի 2-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ ոստիկանության դիմաց, Հերացի փողոցի թունելի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են 2 Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նրանցից մեկին առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարներն ու պարեկները, իսկ մինչ ավտոմեքենայից դուրս բերելը շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։  Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր