00:00:00

Մեկ օրում գրանցվել է 78 հանցագործություն. Հայտնաբերվել է 4 հետախուզվող. Կամավոր ներկայացել է 8-ը

20:34, 02 նոյեմբեր 2021 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 1-ից 2-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 21, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 10, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 3, անձի առևանգման, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, սպանության, կողոպուտի, բնակարանային գողության, մաքսանենգության, դրամանենգության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ընդերքի օգտագործման և պահպանության կանոնները խախտելու, փաստաթղթեր կեղծելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, սպանության սպառնալիքի, սառը զենքի հայտնաբերման ու ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5, բնակարանային գողության՝ 2, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար. 23 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր