00:00:00

Ըստ հաղորդման՝ ոստիկանները ծեծված քաղաքացուն բերման են ենթարկել ու իրենք էլ են ծեծել

18:11, 10 մայիս 2018 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով: Այսպես, Լ. Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 22.03.2018թ.-ին` ժամը 00:22-ի սահմաներում, Երևան քաղաքում գործող կարաոկե ակումբի մոտ տաքսու վարորդի հետ վիճաբանելու և իրեն ծեծի ենթարկելու կապակցությամբ ահազանգել է ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն իր ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, ապա, պարեկային ավտոմեքենայի մեջ բռնություն գործադրելով, տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին: Այնուհետև ոստիկանության հիշյալ բաժնի աշխատասենյակներից մեկում վիճաբանել է իրեն բերման ենթարկած ոստիկանների հետ: Նշված արարքի համար ոստիկանության աշխատակիցները ծեծի են ենթարկել իրեն և պատճառել մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն: Խոշտանգման հատկանիշներով հարուցված մյուս քրեական գործի նյութերի համաձայն` Վանաձոր քաղաքի բնակիչ Դ. Պ.-ն հայտնել է, որ 29.03.2018թ.-ին ՀՀ ոստիկանության մի խումբ ծառայողներ իրեն բերման են ենթարկել ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժին, որտեղ իր պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու սպառնալիքով, ինչպես նաև բռնություն գործադրելով ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը: Միաժամանակ հայտնել է, որ ոստիկանների գործադրած բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել: Կատարվում է նախաքննություն:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր