00:00:00

Պարեկները 28-ամյա քաղաքացու «BMW»-ից թմրանյութ ու կաթուցիչ են հայտնաբերել

22:09, 01 նոյեմբեր 2021 Իրավական

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 00։50-ին, ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի ծառայողները Նալբանդյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 28-ամյա մի բնակչի՝ իր վարած «ԲՄՎ» մակնիշի մեքենայով: Նրա մոտ հայտնաբերվել են կաթուցիչ՝ մոխրացած հետքերով, և թղթե չորս փաթեթ՝ լցված դեղնականաչավուն զանգվածով, յուրաքանչուրի կշիռը՝ շուրջ երկու գրամ: Մեքենան տեղափոխվել է Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել են դատաքիմիական և տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր, հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր