00:00:00

Արմեն Չարչյանի առողջական վիճակը քննող փորձագետներից 5-ի անունները հայտնի են. հրատապ դատական նիստը հետաձգվեց

21:14, 01 նոյեմբեր 2021 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հրավիրված հրատապ դատական նիստին հաստատվեցին բժշկական հանձնաժողովի հինգ անդամների անունները։ Հանձնաժողովի փորձագետներ դարձան թերապեւտ Նաիրա Գոգյանը, էնդոկրինոլոգ Քրիստինե Սարգսյանը, սրտաբան Համլետ Հայրապետյանը, սրտաբան Լուսինե Թունյանը, բժիշկ Արշակ Ղազարյանը։ Բժիշկներն ասացին, որ որեւէ ազգակցական կապ չունեն Արմեն Չարչյանի հետ։ Դատավոր Միսակյանը հայտնեց, որ եւս 5 փորձագետների պետք է ընտրեն եւ նրանց ընդհանուր թիվը 10 կլինի։ Արմեն Չարչյանի գործով դատական նիստը հետաձգվեց, քանի որ ոչ բոլոր փորձագետներն էին ներկա նիստին։ Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 2-ին` 15։30-ին։ Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել, ապա Չարչյանի առողջական վիճակը վատթարացել էր, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։ Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ եւ ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, եւ այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ: Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր