00:00:00

Խաչատուր Սուքիասյանի եղբայրն ազատ է արձակվել 50 միլիոն դրամ գրավի դիմաց

20:50, 01 նոյեմբեր 2021 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին, ազատ է արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Նա հայտնեց, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել է դատարան։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել էր հուլիսի 22-ին Երեւանի Ամիրյան փողոցում  միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր