Հոկտեմբերի 31-ին ժամը 10:54-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Պ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել հողազանգվածին և հայտնվել դաշտամիջյան հատվածում։