00:00:00

61-ամյա տղամարդուն կացնահարելով սպանելու կասկածանքով ձերբակալվել է եղբայրը. մանրամասներ

15:21, 10 մայիս 2018 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 61-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ. ձերբակալվել է վերջինիս եղբայրը: 2018թ. մայիսի 9-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ամառանոցային 1-ին տարածքի տներից մեկի հարակից այգում հայտնաբերվել է 1956թ. ծնված Ա.Ասոյանի դիակը՝ գլխի գագաթային-ծոծրակային, ձախ քունքային շրջանների և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած-պատռված վնասվածքներով: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի եղբայրը՝ ծնված 1966թ.: Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տուժողին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են կացնով հարվածներ հասցնելու հետևանքով: 1966թ. ծնված տղամարդը ձերբակալվել է: Հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող կացինը:   Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:   Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ քննչական կոմիտե

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր