00:00:00

10 զոհ, 140 վիրավոր՝ զինվորականների և ցուցարարների միջև բախումների հետևանքով. ցույցերը Սուդանում շարունակվում են ռազմական հեղաշրջման ֆոնին

16:59, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Սուդանում ցուցարարները երեկվանից չեն հեռանում փողոցից, երբ երկրի զինված ռազմական հեղաշրջում են սկսել: Ինչպես հայտնում է BBC News-ը, մարդիկ արգելափակել են մայրաքաղաք Խարթումի փողոցները՝ երգելով, դրոշներ ծածանելով և անցադողեր այրելով: Զինվորականներն, իրենց հերթին, կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ, ինչի հետևանքով 10 մարդ է մահացել: Երկրի Առողջապահության նախարարության տվյալներով՝ 140 մարդ վիրավորում է ստացել: Հիշեցնենք, որ նախօրեին Սուդանի Ինքնիշխան խորհրդի ղեկավար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն արտակարգ դրություն է հայտարարել երկրում և ցրել կառավարությունը: Հաղորդվում էր նաև, որ զինվորականները ձերբակալել են երկրի վարչապետ Համդոկին: 2019 թվականին Սուդանում ռազմական հեղափոխություն է տեղի ունեցել՝ պայմանավորված խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին բնակիչների ցույցերով: Երկիրը 30 տարի ղեկավարած նախագահ Օմար ալ-Բաշիրա հայտնվեց բանտում: Զինվորականները և քաղաքացիական ուժերը պայմանավորվել էին անցումային իշխանություն ստեղծել՝ բաերփոխումների համար: Ժամանակավոր Ինքնիշխան խորհուրդը գլխավորել է ալ-Բուրհանը, իսկ Համդոկը դարձել է վարչապետ: Սակայն խորհրդի գործունեության ժամկետը լրանում է նոյեմբերին: Սեպտեմբերին երկրում հեղաշրջման ևս մեկ փորձ է տեղի ունեցել, որի կազմակերպման մեջ զինվորականները մեղադրել են նախկին նախագահ ալ-Բաշիրի կողմնակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր